Բացել լրահոսը Փակել լրահոսը
1017294
A A
Պաշտոնական

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:  Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական,  ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։

Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ  զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման  ուղղությամբ  համագործակցության վերաբերյալ: «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և  իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելավման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ: