Բացել լրահոսը Փակել լրահոսը
6
A A
Պաշտոնական

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է իր կուսակցության գրասենյակի բացմանը (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաք կատարած այցելության ընթացքում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը։

Ողջունելով «Հայրենիք» կուսակցության շարքերը համալրած անդամներին՝ Արթուր Վանեցյանը կարևորել է այս ծանր ժամանակահատվածում հանրության, հասարակական-քաղաքական ուժերի լայն համախմբման և համատեղ ուժերով մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։ Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում պրն Վանեցյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների և կուսակցականներին հուզող բոլոր հարցերին:

«Հայրենիք» կուսակցություն