Բացել լրահոսը Փակել լրահոսը
infographic-ARM_02.06
A A
Պաշտոնական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 376, 000 ԱՄՆ դոլար

Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում սթ հունիսի 3-ի դրությամբ, հավաքագրվել է ավելի քան 376,000 ԱՄՆ դոլար, որից 230,000 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ Ստորև ինֆոգրաֆիկան ցույց է տալիս դրամական նվիրատվությունների աշխարհագրությունն առ 31.05.2020 թ-ի։

Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներին վստահության և շարունակական աջակցության համար։ 

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230,000 ԱՄՆ դոլար աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։ Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org

«Հայաստան» համահայկական հիմնադրամ