Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս3
A A
Պաշտոնական

Փարաքարում այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ․ հաստատված 50 դեպք կա․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․

«Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։

Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։ Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։ Մահացածի հարազատներին՝ համբերություն»: