Բացել լրահոսը Փակել լրահոսը
101773232_148140130160109_114533489155506176_o
A A
Պաշտոնական

Խորհրդակցություն՝ գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր, համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Հանրապետության նախագահի համապատասխան հանձնարարականների անշեղ կատարումն ապահովելու նպատակով նախանշվել են աշխատանքային ուղղությունները:

Առանձին անդրադարձ է եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վարակի տարածումը կանխելուն ուղղված Պարետի որոշման կատարումն ապահովելու գործընթացին: Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի»: