Բացել լրահոսը Փակել լրահոսը
102394856_862382440924703_1039479615749357568_n
A A
Պաշտոնական

Վաղ առավոտից կապվել ենք Էջմիածնում գործող բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպես երևում է համացանցում տարածվող նկարներից ու նաև մեր դիտարկումներից, ամենաստվար հերթերն ու կուտակումները լինում են բանկերի դիմաց:

Քաղաքապետարանի աշխատակիցները վաղ առավոտից կապվել են Էջմիածնում գործող բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ՝ հորդորելով վերահսկել հերթերը և միջոցներ ձեռնարկել մարդկային կուտակումները բացառելու ուղղությամբ:

Որպես լավ աշխատող միջոց կարող ենք առանձնացնել հատուկ գծանշումները, որոնք կիրառվում են, օրինակ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից:

Կոչ եմ անում բոլոր բանկերին ու վարկային կազմակերպություններին հետևել այս օրինակին: Ստուգելու ենք»։