A
A
Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայությունից։
«Բեգլարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում նավաքննական մարմնի կողմից ստացվել է։ Մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) եւ 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու) հատկանիշներով», - նշեցին Ոստիկանությունից։
Գործի մանրամասների վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում կհրապարակենք։