Բացել լրահոսը Փակել լրահոսը
138039_204016634
A A
Քաղաքականություն

Ժողովուրդը տեսնում է՝ արտակարգ դրության պայմաններում Կառավարությունն ունակ չէ պաշտպանել իրենց. Մ.Թանդիլյան (տեսանյութ)

Կառավարությունն ուղղակիորեն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այլ բառով դա նկարագրելու չէ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ  էր անել պատեհ ժամանակ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, երբ մեկ-երկու օր ուշացումը ճակատագրական եղավ: Այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ ձևաչափով»:

Ընդդիմության ներկայացուցիչը պնդում է, որ Կառվարության կողմից կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց նաւ ժողովրդի մեջ։

«Ես ուզում եմ հույս հայտնել, որ քաղաքացիները ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ խուճապի մեջ է», - նշեց Թանդիլյանը:

Պատգամավորի խոսքով ՝ կարգադրությունների կիրառման համար պատասխանատու է Կառավարությունը, և ոչ մի դեպքում պատասխանատվությունը չպիտի գցի քաղաքացիների վրա.

«Դա սեփական անկարողության ցուցադրում է»:

Քաղաքացիների կողմից Կառավարության ցուցումներին չհետևելը անվստահություն է Առողջապահության նախարարին,-համոզված է պատգամավորը:

«Ժողովուրդը ականատես է լինում, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը ունակ չէ պաշտպանել իր ժողովրդին»,- ասաց նա:

Տեսանյութը՝ Factor.am-ի