Բացել լրահոսը Փակել լրահոսը
ADB
A A
Պաշտոնական

ԱԶԲ-ն եվ ՀԷՑ-ը 20 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին շրջանառու կապիտալին աջակցման գործիքի՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը՝  ուղղված կենսական նշանակության էլեկտրամատակարարման ապահովմանն այն ժամանակաշրջանում, երբ երկիրը նոր թագավարակի (COVID-19) համավարակի ազդեցությունները կառավարելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։ 

ՀԷՑ-ը հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ամբողջ ցանցի շահագործման և պահպանման միակ պատասխանատուն, որը ծառայություններ  է մատուցում ավելի քան 1 միլիոն սպառողի։ Այս օժանդակությունը կամրապնդի ՀԷՑ-ի իրացվելիությունը, ինչը հնարավորություն կընձեռի պահպանել կայուն և բարձրորակ ծառայությունների մատուցումը համավարակի ընթացքում։ Հայաստանի բոլոր տնային տնտեսությունները և բիզնեսները կշահեն էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարումից։ 

Վարկային համաձայնագիրը ստորագրեցին ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Էներգամատակարարման ապահովումը թույլ կտա երկրում տնտեսական գործունեություն իրականացնել և կնպաստի Հայաստանում համավարակի դեմ արդյունավետ պայքարին»,- ասաց պրն. Չակրաբորտին: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար»: 

 «Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշեց պրն. Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ին ու մեր բոլոր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»: 

ՀԷՑ-ը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության սեփականությունն է: «Տաշիր Գրուպը» արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի արդյունաբերական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն հաստատեց 80 միլիոն  ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը       ՀԷՑ-ին, որով նախատեսվում էր բարելավել էլեկտրաէներգիայի բաշխումը և մեծացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:

ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։ 

Ասիական Զարգացման Բանկ