Բացել լրահոսը Փակել լրահոսը
60592_b
A A
Պաշտոնական

Բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները

Հունիսի 1-ին, ժամը 15։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները Մարիետա Ս․-ին (ծնված 1935 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։