Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի արդյունքը հայտնի է

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նա օրերս հանդիպել էր Արայիկ Հարությունյանին։