Բացել լրահոսը Փակել լրահոսը
44863_ruben-hayrapetyan_1_M
A A
Հասարակություն

Ես ապօրինի ոչ մի բան չեմ արել. Ռուբեն Հայրապետյան․ Առավոտ

 ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը  պատասխանել է «Առավոտի» հարցերին:

-Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե «փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց»: Քանի որ ակնհայտ է, թե հասցեատերը Դուք եք՝ ի՞նչ կասեք այս պնդման առնչությամբ:

– Դեռ փետրվարին եմ հայտնել իմ կարծիքը ոստիկանապետ Արման Սարգսյանի մտածելակերպի եւ մասնագիտական ունակությունների մասին: Նա այժմ անձնական խնդիր է լուծում: Բայց ինքն օրինական որեւէ հիմք չունի, որ կարողանա ինձ ինչ որ բան թելադրել: Ու մեղք են այն ոստիկանները, որոնք կատարում են նրա անօրինական հրամանները եւ ապօրինի գործեր հարուցում:

Ինչ վերաբերում է այդ հողակտորին. 2001 կամ 2002 թվականին՝ լավ չեմ հիշում, այն անհատույց հատկացվել է ՀՖՖ-ին մանկապատանեկան դպրոց կառուցելու համար: Հողակտորը ճանապարհ է եղել ու անջատված՝ օազիսի պես կտրված է եղել հետագայում կառուցված ֆուտբոլի ակադեմիայից: Այն 2010-ին է կառուցվել՝ այդ ողջ ընթացքում մնացած հողակտորը երբեք չի օգտագործվել:

ՀՖՖ-ն նպատակահարմար է գտել հրաժարվել այդ հողակտորից 2014-ին եւ այն հանձնվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությանը: Վերջինս այն հաջորդ տարի աճուրդով վաճառել է՝ դեռ մի բան էլ ավելի գնով: Այդ թվում նաեւ ես եմ մի փոքր մաս գնել, նաեւ իմ մտերիմները: Հող եմ գնել աղջկաս համար տուն կառուցելու համար՝ օրենքի սահմաններում, աճուրդով, հայտարարված գնից 50 տոկոսով էլ ավելի գնով ու պետությանը մուծել գումարը: Որեւէ անօրինական բան չի եղել:

Այդ մարդիկ չեն հասկանում, որ շուկայական գինը կարող է տարբերվել աճուրդի վաճառքի գնից: Այս էլ որերորդ դեպքն է … 800 մլն դրամ գումարը շատ սիրում է Արմանը: 3-րդ անգամ է, որ նույն անհեթեթ չափն են նշում՝ ի՞նչ եղավ Զեյթուն կահույքի ֆաբրիկայի 800 մլնը: Ի՞նչ եղավ մարզադաշտի 800 մլնը… Բայց արդեն ընտանիք են մտնում՝ վատ բան են անում: Խորհուրդ եմ տալիս՝ իմ ընտանիքի անդամների հետ գործ չունեք: Այս էլ երկրորդ դեպքն է՝ հիմա էլ աղջկաս տանը հասան: Ինձ հետ հարց ունեք՝ խնդիր չկա, պատրաստ եմ կռիվ տալ: Բայց երեխեքիս հետ գործ չունեք:

-Ոստիկանության հաղորդագրության մի դրվագ էլ մասնավորապես հետեւյալն է. «ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին»:

– Ինձ պատկանող գործարանն այն կարող էր օտարել զրո դրամով: Իմ սեփականությունն է՝ իրենց ի՞նչ գործն է, թե ի՞նչ գնով եմ օտարել, ո՞նց են գնահատել այդ մեքենան: Պետությանը ոչ մի վնաս չեմ տվել:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով