Բացել լրահոսը Փակել լրահոսը
101056693_3218745384851613_419491032053317632_n
A A
Հասարակություն

Հրդեհներ, բողոքի ալիք, արտակարգ իրավիճակ․ ինչ է կատարվում Մինեապոլիսում․ լուսանկարներ (տեսանյութ)

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրքերը չեն հանդարտվում։ Այս գիշեր ցուցարարներն այրել են ոստիկանության մի բաժանմունք, այլ շինություններ։

Ինչից սկսվեց

Քաղաքում 3 օր է՝ ցույցեր են ընթանում։ Մարդիկ փողոց դուրս եկան, երբ ոստիկանը սեւամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելիս սպանել էր նրան։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ ոստիկանը երկար ժամանակ ծնկով սեղմում է տղամարդու վիզը, թեեւ վերջինս մի քանի անգամ ասում է, որ խեղդվում է, չի կարողանում շնչել։ 

46-ամյա աֆրոամերիկացուն ոստիկանները կասկածել էին կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ։

Քաղաքը՝ կրակների մեջ

Երբ համացանցում հայտնվեց տղամարդուն ձերբակալելու եւ նրան խեղդելու տեսանյութը, քաղաքացիները դուրս եկան փողոցներ։ Օրեր շարունակ բողոքի ցույցերի արդյունքում այս գիշեր ցուցարարները հրդեհել են ոստիկանության այն բաժինը, որտեղ աշխատում է աֆրոամերիկացուն ձերբակալած եւ նրա սպանության մեջ մեղադրվող ոստիկանը, բացի այդ՝ հրդեհվել են տասնյակ խանութներ։

Ակցիայի մասնակիցները պնդում են՝ ոստիկանների կոշտ գործողությունները պայմանավորված են տղամարդու մաշկի գույնով, նրանք պահանջում են վերջ դնել ռասսիզմին։

Նշվում է նաեւ, որ բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ այլ քաղաքներում՝ Նյու Յորք, Լոս Անջելես, Դենվեր, Ալբուկերկե եւ այլն։

Իշխանությունների արձագանքը

Ջորջ Ֆլոյդի ձերբակալմանը մասնակցող 4 ոստիկաններն ազատվել են աշխատանքից, սակայն նրանց մեղադրանք չի առաջադրվել, ինչն էլ առաջացրել է ցուցարարների վրդովմունքը։ Ակցիաների բազմաթիվ մասնակիցներ այս պահի դրությամբ բերման են ենթարկվել, ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել, ոստիկանների հետ բախումների արդյունքում կան տուժածներ։

Մինեապոլիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քաղաք է մտցվել Ազգային գվարդիան։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պարզել տեղի ունեցածի մանրամասները, նա հանձնարարել է նահանգի իշխանություններին լայնամասշտաբ քննություն իրականացնել։

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и текст

На изображении может находиться: огонь и ночь

На изображении может находиться: 1 человек, толпа

На изображении может находиться: один или несколько человек, огонь и ночь

На изображении может находиться: 4 человека, люди танцуют

На изображении может находиться: огонь и ночь

На изображении может находиться: один или несколько человек