Բացել լրահոսը Փակել լրահոսը
Children banner
A A
Պաշտոնական

Առաջարկություններ` Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի շուրջ

2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խումբը Օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ են ներկայացրել։

Առաջարկությունները վերաբերում են երեխայի լսված լինելու իրավունքի իրացմանը՝ ՀՀ ներպետական օրենսդրության, Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների և միջազգային իրավական ակտերի համատեքստում, առանձին անդրադարձ կա հոգեբուժական հաստատությունում երեխայի հոսպիտալացմանը։

Բոլոր առաջարկությունները՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ