Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Հայրապետյան
A A
Հասարակություն

Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.


«Հարգելի ընկերներ, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից

1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և
2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու
վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տասը չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»: