Բացել լրահոսը Փակել լրահոսը
kollaj
A A
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Արցախի իր գործընկերոջ՝ Լուսինե Ղարախանյանի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Կրթության նորանշանակ նախարարի հետ։

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էր այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ներկա լինելու նպատակով Ստեփանակերտում էի։

Հեռախոսազրույց եմ ունեցել նաև գերատեսչությունը մինչ այս ղեկավարած Նարինե Աղաբալյանի հետ, նրան շնորհակալություն եմ հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ ապագայում ևս տիկին Աղաբալյանը կշարունակի աջակցել ոլորտների զարգացմանը` գործի դնելով անցած տարիներին ձեռք բերած հսկայական փորձը»,- գրել է նախարարը։