Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիմավանաններ
A A
Հասարակություն

Դիմակի փոխարեն կարելի՞ է կրել դիմավահան

Հայաստանում դեռևս շարունակվում է նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը, որի ընթացքում պարտադիր պահանջներից է քաղաքացիների կողմից դիմակի կրումը։

Կորոնավիրուսի համաշխարհային տարածումից ու համավարակ հայտարարվելուց ի վեր աշխարհում, այդ թվում՝ և Հայաստանում, մեծ թափ Է  առել դեմքի վահանների կամ դիմավահանների արտադրությունը։

«Ա1+»-ը փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի քարտուղար Վահան Հունանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դիմակի փոխարեն կարելի է կրել դիմավահան, և արդյո՞ք այդ դեպքում չեն  տուգանի։

«Դիմավահան կրելու դեպքում, այո՛, չի լինի։ Հաշվվում է որպես անհատական պաշտպանիչ միջոց»,- պատասխանեց նա՝ Առողջապահության նախարարության հետ ճշտելուց հետո։ 

Նշենք, սակայն, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը կասկածանք էր հայտնել դիմավահանի մասով՝ ասելով․ «Իհարկե չի տա նույն էֆեկտը։ Մենք առաջարկում ենք ու հորդորում ենք ու նաև պահանջում ենք, որպեսզի քաղաքացիները լինեն դիմակով կամ փոխարինող կտորով։ Վահանի հետ կապված չեմ ուսումնասիրել, չեմ կարող ասել»։

Նիկողոսյանը խորհուրդ էր տվել պարետատնից ճշտել, քանի որ պարետատունն է կարգավորում այս հարցերը։