Բացել լրահոսը Փակել լրահոսը
101058612_10157340441841408_8504312572118302720_o
A A
Պաշտոնական

Կաթողիկոսն աղոթք է արել մայիսյան հերոսամարտերում զոհվածների հոգիների հանգստության համար

Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։

Վեհափառ Հայրապետը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել մայիսյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին, աղոթք արել նրանց հոգիների հանգստության համար։