Բացել լրահոսը Փակել լրահոսը
280520Sardarapat (2)
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ գտնվում է Երևանում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ գտնվում է Երևանում: 

Այսօր՝ մայիսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ նա այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: 

Նախագահ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ