Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

9 ամսական Գոռն առաջին անգամ տուն է գնում․ ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ (տեսանյութ)

Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։

Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը:

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը պատմում է, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

Այդ մասին հայտնում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից։