Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մասնակցել Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնչեցրել է աղոթք: