Բացել լրահոսը Փակել լրահոսը
14279_am_1
A A
Պաշտոնական

ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ներքին շուկայում առկա խոչընդոտները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները):

Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում: