Բացել լրահոսը Փակել լրահոսը
94859173_3180128575345258_4764734021219385344_o
A A
Պաշտոնական

7-ամյա երեխայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման:

Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ մոր ամուսինը 7-ամյա երեխային ստիպել է օղի խմել, քաղցած է պահել։