Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0210
A A
Պաշտոնական

Էլեկտրագնացքներում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում, Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվում են ձեռքերի մշակման համար նախատեսված հատուկ հակասեպտիկ միջոցներով դիսպենսերները: Ներկայումս երկաթուղային կայարաններ և էլեկտրագնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների առկայության դեպքում՝ ջերմության պարտադիր չափումից հետո:

Բացի այդ, էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ:

Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներ ուղևորների և անձնակազմի առողջության անվտանգությունն ապահովելու համար, անհապաղ արձագանքում է պարետի որոշումների կատարումը վերահսկող մարմինների ցուցումներին:

Հարավկովկասյան երկաթուղին շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և կոչ է անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ արտակագ դրության ժամանակահատվածում գործող պահանջների կատարմանը:

Հայաստանում արտակարգ դրությունը հայտարարելու օրվանից երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են:

Կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

ՀԿԵ