Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Քաջարանում տեղի ունեցածին քաղաքական երանգներ տալն անընդունելի է. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե իշխող ուժը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, պնդեց՝ դեռ շատ վաղ է խոսել այս մասին.

«Ձախողելու կամ հաջողելու մասին այս պահին վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը հաղթահարված չէ։ Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում վարակի թվերը նվազեն»:

Մակունցը ևս պնդեց, որ այս հարցում ընդդիմությունը, իշխանությունը պետք է միասնական գործեն:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու ՀՀ ԱԺ ներկայացուցիչները Արցախում ԱՀ նախագահ երդմնակալության ժամանակ դիմակ չէին կրել, Մակունցն ասաց, որ թեև Արցախում այլ իրավական նորմեր են գործում, սակայն իրենք  ընդունել են, որ, այնուամենայնիվ, արժեր, դիմակներ կրել:

 Մակունցը  հայցեց ՀՀ քաղաքացիների ներողամտությունը տեղի ունեցածի համար:

Ինչ վերաբերում է Քաջարանի դեպքերին, իշխանական խմբակցության ղեկավարը անընդունելի համարեց  Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական երանգներ տալը. 

 «Այնտեղ տեղի է ունեցել բախում շաբաթներ առաջ, որտեղ նաև զենք է կիրառվել, այդ կապակցությամբ ոստիկանությունը կատարել է գործողություններ, գործին ընթացք է տրվել, և ձերբակալությունների որոշում է կայացվել։ Մի պարագայում երկու խմբերի միջև է տեղի ունենում բախումը, մեկ այլ պարագայում՝ անձնական հողի վրա, կրիմինալ բախում է լինում և փորձում են քաղաքական ենթատեքստ ձևակերպումը կիրառել, այդ դեպքում ինչի՞ համար է իրավապահ համակարգը»,-հայտարարեց Մակունցը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանում իրավական և քաղաքական գործընթացները մեկտեղվել չեն կարող և պնդեց, որ բոլորը պետք է համակերպվեն այդ մտքի հետ:

Ոստիկանության կիրառած ուժի համաչափության մասին Մակունցն ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում, որը ցույց կտա՝  ինչ է իրականում տեղի ունեցել:

Կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկի վերաբերյալ  Մակունցն  ասաց, որ կառավարությունը ձևավորել է պարետատուն, և այն զբաղվում է աշխատանքների համակարգմամբ՝ անհրաժեշտության դեպքում քննարկումներ ունենալով առանձին անհատների, մասնագետների  հետ: