Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Շատ խոսել, քիչ աշխատել ենք․ Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության եւ Վրաստանի հետ կապված միջադեպի մասին (տեսանյութ)

«Դիմակ չկրելու համար ԱԺ պագամավորի գործունեությունը չի կարող սահմանափակվել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր դիրքորոշումը վերահաստատեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով իր հասցեին հնչած գնահատականները, թե կռիվ է անում դիմակ չկրելու համար եւ դրանք որակելով իբրև հերթական սուտ:

Մարուքյանը պնդեց՝ մեր երկրում սահմանափակումները կիրառվեցին ժամանակից ուշ, սխալ չափաբաժիններով, և դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

«Անհնար է վարակի այս տեմպը վերահսկել: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ ես կարող եմ ասել, որ մենք հասել ենք պիկին, հիմա պետք է նվազման գնա»:

Առողջապահության նախարարի հայտարարության հետևանքով Վրաստանի հետ արձանագրված միջադեպը Էդմոն Մարուքյանը որակեց խայտառակություն և պնդեց՝ մենք շատ խոսել, քիչ աշխատել ենք:

Մարուքյանը խոսեց նաև Սահմանադրական դատարանի մասին, նշեց, որ ԱԺ-ում ՍԴ հարցը լուծելու փաթեթին ծանոթանալուց հետո միայն կարող է կարծիք հայտնեց, վերահաստատեց իրենց դիրքորոշումը, որ հանրաքվեի նախագիծը հակասահմանադրական էր:

Ինչ վերաբերում է տեղորոշման ծրագրին, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ դեպք գիտի, երբ մարդուն զանգել և ասել են, որ վարակակրի հետ շփվել է 12 օր առաջ, հետևաբար, ըստ նրա, արդեն մարդը շատերի հետ շփվել է և այս ծրագիրն արդյունավետ լինել չի կարող:

Ինչ վերաբերում է մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, Մարուքյանն ասաց՝ Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո իր եղբոր շքամուտքի մոտ ոստիկանությունը հսկում է: