Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր-Աթոռ-Սուրբ-Էջմիածինը
A A
Պաշտոնական

Նվիրատվություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։

Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4000 (չորս հազար) եվրո գումար։ 

 «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։ 

Ջորջ և Ջոն Քյուրքչյան եղբայրների հիմնադրամը տրամադրել է քսան հազար (քսան հազար) ԱՄՆ դոլար: 

Ոմն հավատացյալ բարերարի կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար ի զորակցություն լիբանանահայության։