Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան2
A A
Պաշտոնական

Պացիենտներից 230-ը ծանր և 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է․Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղկացնում է, որ  ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ:

Հիշեցնենք, որ  մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: