Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վթար
A A
Պաշտոնական

Բուսաբանական այգու մոտակայքում «BMW»-ն բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Մ․, ծնված 1986 թ․) բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։