Բացել լրահոսը Փակել լրահոսը
aram sargsyan
A A
Քաղաքականություն

7 միլիոնանոց սփյուռք ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա․ Ա․ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրառում է արել

«Մեր մտածողությանը պակասում են թևերը

Համոզված եմ, որ 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա, ոչ միայն նպատակահարմարության և ճգնաժամային իրավիճակներում մեր քաղաքացիներին սեփական միջոցներով տուն վերադարձնելու համար, այլև մեր դրոշի, զինանշանի, ինքնիշխանության և պետականության ցուցադրման ու ամրապնդման համար։ Փաստարկները, որ մենք չենք կարող մրցակցային լինել, իմ կարծիքով ծուլության, կամ, որ ավելի վատ է՝ սեփական ուժերը թերագնահատելու հետևանք են։ Այդ մոտեցմամբ մենք պիտի բանակ էլ չունենայինք, որովհետև անգամ մեր հարևանները շատ ավելի բազմամարդ ու ավելի մեծ բյուջեով բանակներ ունեն։
Պատմությունը ապացուցել է, որ մենք շատ ուժեղ ավիատորներ ենք ունեցել և ինչպես փոքրաթիվ բանակով և համեստ սպառազինությամբ կարողացանք ամենամարտունակ բանակը ունենալ տարածաշրջանում, այնպես էլ կարող ենք ամենամրցունակ հայրենական ավիաընկերությունը ունենալ։ Պարզապես մեր մտածողությանը պակասում են թևերը»: