Բացել լրահոսը Փակել լրահոսը
COVID-19
A A
Հասարակություն

Վրաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ընդամենը 2 դեպք. jnews.ge

Վրաստանում մայիսի 24-ի տվյալներով, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 730, որից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 522 պացիենտ, ինչը կազմում է վարակակիրների 72 տոկոսը: Այս ցուցանիշն ամեն օր աճում է:

Տվյալները վերցված են կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքից:

Կարանտինում է գտնվում 3076 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 326:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: