Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 24.05.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կիսվել է նախկին ակումբի հրապարակած լուսանկարով (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իր նախկին ակումբի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հրապարակած լուսանկարով:

Այն արվել է 2017 թվականի մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ անգլիական թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին»: Այդ խաղի հերոսներից մեկը դարձել էր հենց մեր ֆուտբոլիստը, որը հանդիպման 48-րդ րոպեին խփել էր իր թիմի երկրորդ գոլը և գործնականում վճռել խաղի ելքը:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, ով գլխավերևում պահեց Եվրոպայի ակումբային մրցանակներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը