Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Արծրունի
A A
Քաղաքականություն Հասարակություն

Արսեն Արծրունին ցերեկվա ժամերին կլինի ազատության մեջ

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվեց։  Արսեն Արծրունին պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, - այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Նարեկ Ալոյանը՝  հավելելով՝  սա նշանակում է, որ «նա  օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ազատության մեջ»։

Ըստ փաստաբանի՝   Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում։ Ներկայումս նա գտնվում էր  «Սևան» քրեակատարողական հիմնարկում 

Թեեւ այս ընթացքում ցմահներ հայտնվել են ազատության մեջ, բայց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշման արդյունքում։   

Ռեժիմների փոփոխության վերջաբերյալ օրենքը ուժի մեջ է նախորդ տարվա  հունիսի 29-ից։

Այսինքն՝ մինչ օրենսդրական  փոփոխությունը՝  2019թ հունվարի 1-ի դրությամբ՝   ըստ ռեժիմների 76 ցմահ դատապարտյալ գտնվում էր փակ ուղղիչ, իսկ 15 ցմահ՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում։  Չկար ցմահ դատապարտյալ, որը տեղափոխված լիներ եթե ոչ բաց, ապա գոնե կիսաբաց ուղղիչ հիմնարկ։  Պահման ռեժիմով է պայմանավորված դատապարտյալի մեկուսացվածության աստիճանի սահմանումը։

Հիշեցնենք, որ  Արսեն Արծրունին  դատապարտված է Հայաստանում քաղաքական հնչեղություն ունեցող «Դրոյի» հայտնի գործով։ Արսեն Արծրունին դատապարտվել է մահապատժի 1996-ի դեկտեմբերի 10-ին։ 

Նա մեկն է այն 42 մահապարտներից, որոնք  Ռոբերտ Քոչարյանի 2003թ.-ի հրամանագրով դարձան ցմահ ազատազրկվածներ։