Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Կփոխհատուցվե՞ն քամուց տուժած համայնքները (տեսանյութ)

Ամիսների տանջանքն ընդամենը մի քանի վայրկյանում ջուրը լցվեց:Գրիգորյանների ընտանիքը շիվարած է:Նախօրեին ուժեղ քամու հետեւանքով Անուշավան համայնքում Գրիգորյաններին պատկանող ավտոտեխսպասարկման կետի տանիքը պոկվել ու ընկել է հարեւանի տնամերձ մրգատու այգի:

Տանիքի հետ մեկտեղ հողմամրրիկը նաեւ կառույցի քարերն է պոկել ու մի կողմ շպրտել:Վնաս է հասցվել նաեւ հարեւանությամբ գտնվող մրգատու ծառերին, որոնք հայտնվել են կտուրի ծածկի տակ:Ավտոտեխսպասարկման կետը Գրիգորյանները 2019թ-ին են կառուցել, գումարն էլ վարկով են վերցրել: