Բացել լրահոսը Փակել լրահոսը
100478055_1290056594536032_5917580355308617728_o (1)
A A
Պաշտոնական

«96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց՝ սիրտս 20 տարեկանի է»․ ապաքինվել է կորոնավիրուսից

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաց Սերյոժա պապիկը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն