Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T014636
A A
Պաշտոնական

Վարչապետն այցելել է Արարատի մարզ․ ուղիղ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին: 

Վարչապետի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում իրականացված աշխատանքներին: Այգու սեփականատերը նշել է, որ այն հիմնել է՝  օգտվելով կառավարության՝ առանց տոկոսի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցառումից։ 

12 հեկտար այգում տնկվել են հատուկ սորտի տանձերի և կեռասի ծառեր, որոնք ներկրվել են Հոլանդիայից և Իտալիայից: Ըստ գյուղատնտեսի, ուսումնասիրել է շուկան և պարզել, որ այդ տեսակի տանձերն ու կեռասներն ունեն լայն սպառում թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Նա նշել է, որ ցանկանում է ընդլայնել այգին, սակայն կա հողատարածքի խնդիր, այժմ բանակացություններ է վարում այլ սեփականատերերի հետ: Նշվել է նաև, որ այգու պահպանման համար աշխատում է 12 մարդ, իսկ բերքահավաքի ժամանակ աշխատատեղերի թիվը կհասցվի 50-ի: Այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցերի մի մասը ներկրվել է Իտալիայից, իսկ մյուս մասը՝ հայաստանյան արտադրանք է: Գյուղատնտեսը վստահեցրել է, որ հայկական արտադրության ցանցերն իրենց որակով չեն զիջում իտալականին: 

Վարչապետը ողջունել է իրականացված աշխատանքն ու այգու ընդլայնման, հետագայում նաև սառնարանային տնտեսություն հիմնելու նախաձեռնությունը՝ հավելելով, որ ներկայումս ամենամեծ խնդիր է համարում խոշոր հողերի բացակայությունը։ Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է կոոպերատիվների հիմնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: