Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարգարյան
A A
Մշակույթ

Մահացել է պրոֆեսոր Յակով Զարգարյանը, որը հայտնի է նաեւ իր արտասովոր հավաքածուով (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թ., Երևանում: Սովորել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:

1954թ. ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թթ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։

1988թ. դասավանդել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թթ. եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը: Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

Ի   դեպ, Յակով Զարգարյանը արտասովոր հավաքածու ուներ, որին անդրադարձել էինք տեսանյութով։  Պատկերազարդ հավկիթների հավաքածուն ներառում է փայտից, կավից, ապակուց և մետաղից 940 նկարազարդ ցուցանմուշ: