Բացել լրահոսը Փակել լրահոսը
1590062468_arabakan
A A
Մարզեր

ԱՄԷ-ն աջակցություն է տրամադրել Շիրակի մարզի կարիքավորներին (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ- Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ եւ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակում սնունդ պարունակող 70 արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:

ԱՄԷ-ն «Հիսունամյակի նախապատրաստման տարվա» շրջանակներում եւ նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաեւ Հայաստանը։

Ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրվի ավելի քան 13 տոննա սնունդ։

Ցայգ ՀԸ