Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՐՑԱԽ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսով է վարակվել 4 քաղաքացի. վարակակիրների թիվը ընդհանուր 33 է

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:
Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: