Բացել լրահոսը Փակել լրահոսը
99084726_2588125611460664_5885681332553515008_o
A A
Պաշտոնական

Արցախի առողջապահության նախարարությունը 4 շարժական ռենտգեն համակարգ է ձեռք բերել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը պետական միջոցներով ձեռք է բերել 4 հատ շարժական ռենտգեն համակարգ թվային ռադիոգրաֆիկ համակարգով:

Շարժական ռենտգեն համակարգը Jade թվային AcquiDR ռադիոգրաֆիկ համակարգով հանդիսանում է լավագույն լուծում ռենտգենոգրաֆիաներ իրականացնելու համար բժշկական կենտրոնի ցանկացած բաժանմունքում։ Իր դյուրին շարժունակության շնորհիվ այն կիրառվում է ռեանիմացիոն բաժանմունքում, ընդունարանում և նույնիսկ անմիջապես պալատում՝ շարժունակության խնդիր ունեցող պացիենտներին հետազոտելու համար։
Համակարգը հագեցած է թվային անլար հարթ պանելային դետեկտորով, ինչի շնորհիվ պատկերները ստացվում են աշխատանքային կայանի մոնիտորին` վայրկյանների ընթացքում։

Պատկերների վերամշակման հատուկ փաթեթի շնորհիվ, այս համակարգով կարելի է ստանալ բարձրորակ պատկերներ 10-20 անգամ ավելի ցածր ճառագայթման դոզայով, քան սովորական ռենտգեն համալիրներով:

Հաշվի առնելով ներկա համաճարակային իրավիճակը, այն շատ կարևոր է պացիենտների հոսքը արագ կառավարելու համար։ Համակարգը ցանկության դեպքում կարելի է տեղափոխել համապատասխան մեքենայով այլ վայր և կատարել թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններ։

ԱՀ առողջապահության նախարարության կողմից այս շարժական ռենտգեն սարքերը տրամադրվել են Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և Մարտունու շրջանային բուժմիավորումներին: