Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն․ Վանեցյանի գրառումը

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը Twitter-ի իր էջում գրառում է արել․

«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»: