Բացել լրահոսը Փակել լրահոսը
60202_b
A A
Պաշտոնական

Փրկարարները սյունը հեռացրել են ավտոճանապարհից

Մայիսի 21-ին, ժամը 05։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցից դեպի նախկին «Ռոբոտների» գործարան տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը շրջվել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երկաթբետոնե բարձրավոլտ (380 VT) էլեկտրական սյունը շրջվել է մոտակա գազատար խողովակների վրա և վնասել (արտահոսք չի եղել)։

Փրկարարները էլ․ցանցի աշխատակիցների հետ միասին սյունը հեռացրել են ավտոճանապարհից։