Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Ժողովրդի ակնկալիքները միշտ էլ ավելին են․ Աշոտ Ղուլյանի ուղերձը (տեսանյութ)

 Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ուղերձով․

Այսօր մեծ հպարտությամբ ու երախտագիտությամբ հրաժեշտ եմ տալիս իմ խորհրդարանական գործունեության կարևոր շրջանին, փորձառություն, որն ամենևին էլ 15 տարի առաջ չի սկսվել, այլ դեռևս 1992-ին, երբ նորանկախ հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդում սկսեցի պետական ծառայությունս նախ՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ, հետագայում՝ որպես Գերագույն խորհրդի նախագահի օգնական։

Լինելով մեր երկրի օրենսդիր մարմնի ղեկավար, վերջին 15 տարիներին իմ աշխատանքն ուղղված է եղել ինչպես մեր երկրի ու քաղաքացիների կյանքը կարգավորող օրենսդրությունը կատարելագործելու, ժողովրդից պատվիրակված վերահսկողական գոդծառույթներն իրականացնելու, այնպես էլ՝ Արցախը միջազգային ասպարեզներում արժանապատվորեն ներկայացնելու, աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու կարևոր հանձնառության կատարմանը։

Այս տարիներն իմ կյանքի կարևորագույն հատվածն են եղել, և ես այս ընթացքում աշխատանքս կատարել եմ պատասխանատվությամբ և հարազատ ժողովրդիս անմնացորդ ծառայելու գիտակցումով:
Մենք դեռ շատ անելիքներ ունենք:
Աստված բոլորիս պահապան: