Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zbosanq
A A
Հասարակություն

Տարեց մարդը տանը մնալով կարող է հիվանդանալ. «Ուրարտուի» փոխտնօրեն

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ռուսական մարզական կայքով հայտարարել է, որ սխալ է երկար ժամանակ մարդկանց տներում մեկուսացված պահելը: 

«Ինչու երկրի (նկատի ունի Ռուսաստանը - հեղ.) իշխանությունն առայսօր թույլ չի տալիս մարդկանց ազատորեն զբոսնել: Այն պարզապես ապահովագրում է իրեն: Իշխանավորները վախենում են, որ մարդիկ զբոսնելու պատրվակով անկանոն դուրս կգան փողոցներ և մեծ կուտակումներ կառաջանան:

Երկրորդ՝ նրանք պատկերացում չունեն սեփական առողջությունը պահպանելու եղանակների մասին: Միգուցե երբեք չեն վազել, հեծանիվ վարել, դրա համար էլ չեն հասկանում դրանց նշանակության մասին:

Եթե տարեց մարդը, որը խրոնիկական ոչ մի հիվանդություն չունի, պարզապես նստի տանը, ապա վաղ թե ուշ առողջական խնդիրներ կունենա, առաջին հերթին՝ շնչառական: Մարդը պետք է անընդհատ շարժվի: Բացօդյա մարզումներն արգելելը՝ մեծ սխալ է: Եվրոպական շատ երկրներում և ԱՄՆ-ում նման դեպքերում մարդկանց օգտին են որոշում կայացնում և թույլ են տալիս դրսում զբաղվել սպորտով և առողջարարական մարմնամարզությամբ», - ասել է փորձառու սպորտային բժիշկը: