Բացել լրահոսը Փակել լրահոսը
98043395_711326849633723_5553195819542249472_n
A A
Պաշտոնական

Արարատի մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Արարատի մարզի 13 համայնքներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, մարզի 13 համայնքներում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր:

 Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում:

Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայքները՝

 Այնթապ (դպրոց)

 Լուսառատ (դպրոց)

 Բուրաստան

 Մխչյան (դպրոց)

 Նորամարգ

 Հովտաշատ

 Ազատավան

 Այգեզարդ (դպրոց)

 Հովտաշեն (դպրոց)

 Զանգակատուն (դպրոց)

 Վ. Արտաշատ (դպրոց)

 Նոր Կյանք (դպրոց)

 Արարատ գյուղ

Արարատ գյուղում խաղադաշտի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են»։