Բացել լրահոսը Փակել լրահոսը
6bls5f4xvie59tszk7toymvif
A A
Պաշտոնական

Ռեստորանների Հայկական Միությունը տեղի ունեցած ակցիայի հետ կապ չունի․ հայտարարություն

Ռեստորանների Հայկական Միությունը հայտարարում է, որ որեվէ առնչություն չունի այսօր` մայիսի 20-ին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիային։

«Մեր միության անդամները չեն մասնակցել ակցիային, եվ մենք որեվէ կերպ չենք մեկնաբանում մասնակիցների պահանջները եվ տեղի ունեցածը։

Ինչպես գիտեք, մայիսի 18-ից գործում են հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունները, ապահովելով աշխատանքային եվ սպասարկման հիգիենայի ու անվտանգության խիստ կանոններ։

Համաճարակի հետ պայմանավորված իրավիճակը առավել ծանր հարված է հասցրել հանրային սննդի ոլորտին, եվ մեր գործընկերները փորձում են պահպանել գործարար ակտիվությունը, անսալով հանրային առողջության անվտանգության կանոններին հետեվելու պարետատան որոշումներին։

Կտրականապես մերժում ենք մեր միության անվան շահարկումը եվ խնդրի քաղաքականացման փորձերը։

Հանրային սննդի ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու նպատակով Ռեստորանների Միությունը դիմել է կառավարությանը առաջարկներով, արդեն իսկ կյանքի կոչված որոշումների վերաբերյալ ուղղումներով եվ լրացումներով։

Առաջիկայում եվս ոլորտի ճգնաժամային եվ հետճգնաժամային վերականգնման խնդիրներով գործակցելու ենք մեր պետության պատկան մարմինների հետ»։