Բացել լրահոսը Փակել լրահոսը
99122245_2587409688198923_6463861686683041792_n
A A
Պաշտոնական

Թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ Արցախի ԱՆ-ին

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) բարեգործական ծրագրերի շրջանականերում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն է տրամադրել թոքերի արհեստական օդափոխության ST-30C CPAP վերջին սերնդի 2 հատ սարք:

Սարքերը խիստ պահանջված են Արցախի առողջապահության համակարգում: Առանձնապես դրանք կարևոր են կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի օրերին և կարող են կյանքեր փրկել:
ԱՀ առողջապահության նախարարության կողմից սարքերը հատկացվել են Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներին, որոնք կօգտագործվեն նպատակային: