Բացել լրահոսը Փակել լրահոսը
99289300_2886850538208888_4704016150160211968_o
A A
Պաշտոնական

Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է. ԿԳՄՍՆ

Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է մշակել դասագրքերի հանձնման իր պլանը` հաշվի առնելով տվյալ հաստատությունում սովորողների թիվը, դպրոցների տարածքային հնարավորությունները և այլ հանգամանքներ:

Միաժամանակ նշենք, որ ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։