Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները խստորեն հետևում են դիմակների առկայությանը (տեսանյութ)

Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Նրանք թե՛ վարորդներին, թե՛ ուղևորներին հիշեցնում են Պարետի որոշման պահանջները՝ հետևելով, որ պահպանվեն անվտանգության կանոնները։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։

Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը, ինչպես և ուղևորներն ու վարորդը դիմակներով լինեն։

Ոստիկանության ծառայողները հետևում են նաև, որ հասարակական վայրերում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։