Բացել լրահոսը Փակել լրահոսը
99006181_2605529329698327_5827215823948742656_o
A A
Պաշտոնական

Ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․ մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ։

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Եղեգնուտի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնում արձանագրվել է նույնպես անհայտ անձի կողմից ապօրինի հատված հաճարենի տեսակի 2 ծառի (1-ը՝ հողմատապալ) դեպք։

 Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 4․401․750 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 1․771․500, 2․505․000 և 125․250 ՀՀ դրամ։

 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի և Գուգարքի բաժիններ։